Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ախր ո՞վ ձեզ ցրթեց, որ մեզ կրթեք

Ախր ո՞վ ձեզ ցրթեց, որ մեզ կրթեք
10.04.2025 | 19:20

Հա, Ադրբեջանը հասավ Վատիկան։ Միջազգային գիտաժողով է անում՝ տասնյակ երկրների ներկայացուցիչներով։ Անտեր մնացած մշակութային հազարամյա ժառանգությանը տիրություն է անում։ Եվ տիրություն է անում եվրոպական հանդերձով, հագուկապով։

Իսկ նախօրեին ադրբեջանական ցայտուն կերպարանքով կլոունը ասպատակեց Մատենադարանը։ Դրանից առաջ՝ Համալսարանը։ Հաջորդը կլինի Գիտությունների ակադեմիան։ Սրանք հայագիտության այն առանցքներն են, որոնք այսօր պիտի ծառանային «եվրոպական» կապիկության դեմ, պատիվ պահանջեին Վատիկանի անառականոցից՝ հայկականին ու հայրենականին ադրբեջանական հասցե վերագրելու համար։

Բայց տեսեք՝ ինչ խոնարհ գորովանքով ու լպրծուն խոնարհումներով են դիմավորում քոչվորակերպ կլոունին, նրա մտքի ամեն ցրթվածքը ընդմիջում բուռն ծափերով։

Հետևեք դահլիճի պարունակությանը․ «գիտնական-գիտաշխատողները» լղոզված են գեղերից բերված կնանոցով, որոնց բաղուբախչից կտրել-բերել են ոչ ավելի, ոչ պակաս՝ Մատենադարան, որ ապուշ ժպիտներով մեկումեջ ծափահարեն ու ընդմիշտ մոռանան իրենց բախչի ռեհանն ու դանդուռը։

Ախր ո՞վ ձեզ ցրթեց, որ մեզ կրթեք։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3498

Մեկնաբանություններ